Արենիի քարանձավների գաղտնիքները
DownloadԻզուր չէ, որ մեր երկիրն անվանում են թանգարան բաց երկնքի տակ: Թեև մինչ օրս հանրապետության տարածքում բազմաթիվ պատմական հուշարձաններ կան, սակայն գրեթե ամեն տարի լինում են հնագիտական նորանոր բացահայտումներ: Օրինակ, վերջին տարիներին միջազգային հանրության ուշադրությունը բևեռվել էր Արենիի քարանձավի սենսացիոն հայտնագործության վրա:
Արենիի քարանձավը, բաղկացած երեք «սրահից», գտնվում է Արենի գետի ձախ ափին, հենց այստեղ են հնագետները գտել բացառիկ հնագիտական իրեր: Օրինակ, աշխարհի ամենահին կոշիկը, որը 5,5 հազ. տարեկան է: